Միջազգային

Ռուսաստանի միջուկային եռյակը թարմացվել է

Ռուսաստանի միջուկային եռյակը թարմացվել է

Ռուսաստանի միջուկային եռյակը թարմացվել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Դուք գիտեք, որ մեր միջուկային եռյակը թարմացվել է։ Դա, ըստ էության, աշխարհի ամենանոր միջուկային եռյակն է։ Մեր անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար կատարվել է լայնածավալ աշխատանք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը բացարձակապես պարզ է. Ռուսաստանը հավատարիմ է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրով (CTBT) ստանձնած իր պարտավորություններին։

Անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցին՝ Պեսկովը նշել է, որ այս պահին նախատեսված չէ, բայց այն կարող է արագ կազմակերպվել՝ հարկ եղած դեպքում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական