Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Փեզեշքիանը նշել է, որ վստահության վերականգնման բեռը ոչ թե Թեհրանի, այլ Միացյալ Նահանգների և եվրոպական տերությունների վրա է, որոնք պետք է հարգեն Իսլամական Հանրապետության իրավունքները։
Իրանի նախագահի խոսքով՝ չնայած Իրանը միշտ ողջունել է երկխոսությունն ու ներգրավվածությունը, այժմ մյուս կողմն է, որը պետք է առաջին քայլն անի։
«Ոչ թե Իրանը պետք է ապացուցի իր անկեղծությունը և վստահություն կառուցի, այլ Միացյալ Նահանգները և Եվրոպան, որոնք պետք է արժանանան Իրանի Իսլամական Հանրապետության վստահությանը՝ ապացուցելով իրենց անկեղծությունը»,- ասել է նա։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) շուրջ շարունակվող լարվածության ֆոնին, որից Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել։ Փեզեշքիանը բազմիցս հայտարարել է Թեհրանի՝ բանակցելու պատրաստակամության մասին, բայց միայն հավասար պայմաններով և առանց սպառնալիքների։