Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանիի հաղթանակից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի կոմունիզմը ի հայտ գա Միացյալ Նահանգներում «որևէ ձևով»։
«Քանի դեռ ես նախագահ եմ, Միացյալ Նահանգները որևէ ձևով կոմունիստական երկիր չի դառնա։ Մենք դա կկանգնեցնենք։ Մենք կկանգնեցնենք այս անհեթեթությունը»,- հայտարարեց Թրամփը՝ ելույթ ունենալով Ամերիկյան բիզնես ֆորումում։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատերազմ չի փնտրում որևէ երկրի հետ։