Չինաստանը դադարեցրել է մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին որպես պատասխան ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար: Այս մասին ասվում է Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Սակագների վերաբերյալ հանձնաժողովի որոշումը կվերաբերի բոլոր սակագներին, որոնք մարտի 4-ին Չինաստանի կողմից սահմանվել էին սոյայի, եգիպտացորենի, ցորենի, սորգոյի, հավի և գյուղատնտեսական այլ ապրանքների համար: Կարգադրությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ ընդունվել են շատ կարևոր որոշումներ, ներառյալ՝ սակագների իջեցումը և հազվագյուտ հողերի մատակարարումը: