Միջազգային

Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին. ԵՄ հանձնակատար

Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին. ԵՄ հանձնակատար

Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին, նրանք ասում են, որ Վրաստանը մոտեցնում են ԵՄ-ին, բայց իրականում նրանք Վրաստանը հեռացնում են ԵՄ-ից։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

Նրա խոսքով՝ Վրաստանի դեպքում այսօրվա զեկույցը ամենավատն է, որ երբևէ պատրաստվել է որևէ թեկնածու երկրի համար։

«Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին։ Նրանք ասում են, որ Վրաստանը մոտեցնում են ԵՄ-ին, բայց իրականում նրանք Վրաստանը հեռացնում են ԵՄ-ից։ Ակնհայտ նահանջ է նկատվում բազմաթիվ ոլորտներում։ Հատկապես հիմնարար հարցերում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, լրատվամիջոցների ազատությունը։ Վրաստանի կառավարությունը չի հետապնդում սեփական ժողովրդի շահերը։ Միակ տարբերակը, որ Վրաստանի կառավարությունը վերանայի բազմաթիվ օրենքներ, որոնք ակնհայտորեն հակաեվրոպական են։ Կառավարությունը պետք է դադարեցնի իր ընդդիմախոսների և լրագրողների ձերբակալությունները, նրանք չպետք է շարունակեն հետապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Մենք դժվարություններ ունենք նրանց աջակցելու հարցում, քանի որ նրանց սպառնում է բանտարկություն։ Ակնհայտ է, որ Վրաստանը դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, բայց Եվրոպական հանձնաժողովի համար դա միայն թղթի վրա է։ Մենք ամեն ինչ կանենք լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու համար»,- ասել է Կոսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական