Միջազգային

Կինոթատրոնի 33 այցելու աչքի այրվածքներ է ստացել

Կինոթատրոնի 33 այցելու աչքի այրվածքներ է ստացել

Աբականի կինոթատրոնում 33 այցելու աչքի այրվածքներ են ստացել, հայտնում են ՌԴ ՔԿ-ից: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի ցերեկը՝ կինոսեանսի ժամանակ, երբ աշխատել է մանրէասպան լամպը: Ֆիլմ դիտելուց հետո բուժօգնության է դիմել 33 մարդ, որոնցից 19-ը երեխաներ են: Բոլորը բողոքել են աչքերի ախտահարումից:

«Տուժածների վիճակը բավարար է, առողջությանը ծանր հետևանքներ չեն արձանագրվել։ Բոլոր դիմորդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և այժմ նրանք գտնվում են ամբուլատոր բուժման ներքո, հոսպիտալացված որևէ մեկը չի եղել», – հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական