Միջազգային

Շոյգուն ընդգծել է «3+3» հարթակի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը

Շոյգուն ընդգծել է «3+3» հարթակի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները։

Շոյգուի խոսքով՝ խաղաղության գործընթացի առաջմղման համար կարևոր է վերսկսել «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը:

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա, առաջին հերթին, տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» պլատֆորմի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքը», - նշել է նա։

Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական