Միջազգային

Սուդանում բարդ հումանիտար ճգնաժամը շարունակվում է

Սուդանում բարդ հումանիտար ճգնաժամը շարունակվում է

Սուդանում երկամյա քաղաքացիական պատերազմը ստեղծել է 21-րդ դարի ամենաբարդ հումանիտար ճգնաժամերից մեկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կռվող կողմերին անմիջապես դադարեցնել «բռնությունների այս մղձավանջը»։

Սուդանի կառավարական բանակի և արագ արձագանքման ուժերի (RSF) միջև հակամարտությանը զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, տեղահանվել 14 միլիոնը։ Միջազգային քրեական դատարանի դատախազները հավաքում են Էլ Ֆաշեր քաղաքում զանգվածային սպանությունների, բռնաբարությունների և այլ հանցագործությունների ապացույցներ։

Անցած շաբաթ RSF-ը մտավ Հյուսիսային Դարֆուրի Էլ Ֆաշեր քաղաք, և իրավիճակը օրեցօր վատանում է։ Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ մնացել են պաշարման մեջ՝ մահանալով սովից, հիվանդություններից ու բռնություններից։ Քաղաքի անկումից հետո RSF-ը վերահսկում է Դարֆուրի բոլոր հինգ նահանգային մայրաքաղաքները։

ԱՄՆ-ն սեպտեմբերից փորձում է համոզել կողմերին ընդունել խաղաղության ծրագիր՝ սկսած եռամսյա հումանիտար դադարից մինչև քաղաքացիական կառավարության 9 ամիս տևող անցում։ Մեծ Բրիտանիայում Սուդանի դեսպանը պահանջել է RSF-ը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և արգելել Միացյալ Արաբական Էմիրություններին զենք վաճառելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական