Միջազգային

Շոյգուն խոսել է TRIPP-ի մասին

Շոյգուն խոսել է TRIPP-ի մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIII հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ռուս պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է, TRIPP-ի՝ Թրամփի երթուղու և Հյուսի-հարավ ճանապարհային նախագծերի մասին հարցին և համեմատություն կատարել։

«Դուք ասացիք «Զանգեզուրի», տարբեր երկրներ տարբեր կերպ են անվանում այս ճանապարհը՝ յուրաքանչյուրն իր ձևով»,- ասել է Շոյգուն։ Նա էկզոտիկ է համարել «Թրամփի ճանապարհ» տերմինը։

Ըստ Շոյգուի՝ այս երկու երթուղիները՝ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք,  չեն մրցակցելու միմյանց հետ և անհրաժեշտ են։ 

«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ, ոչ միայն իրավունք ունեն գոյության, այլև անհրաժեշտ են», - ասել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը հարավի խորքում գտնվող նավահանգիստները կապում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։

Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից և կարգավորման գործընթացից։

«Իհարկե, Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս մինչև վերջ չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է, և Ռուսաստանն էական ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում», - ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական