Միջազգային

Գերմանիան վերածվել է Եվրոպայի բորդելի. Բունդեսթագի ղեկավար

Գերմանիան վերածվել է Եվրոպայի բորդելի. Բունդեսթագի ղեկավար

Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոքները խիստ հայտարարությամբ հանդես է եկել՝ կոչ անելով ամբողջությամբ արգելել մարմնավաճառությունը Գերմանիայում։ Նրա խոսքով, երկիրը վերածվել է «Եվրոպայի բորդելի», իսկ ներկայիս օրենքները «չեն պաշտպանում կանանց, այլ թողնում են նրանց բռնության և կախվածության մեջ»։

Կլյոքները առաջարկում է կիրառել «հյուսիսային մոդելը», ինչպես Շվեդիայում ու Նորվեգիայում․ պատիժ հաճախորդների և կավատների համար, իսկ օգնություն՝ այն կանանց, ովքեր ցանկանում են դուրս գալ այս ոլորտից։

«Ասել, թե մարմնավաճառությունը սովորական մասնագիտություն է, նշանակում է չհարգել կանանց։ Այս մասնագիտությունում ուսանողական պրակտիկա չի լինում»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական