Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Այս մասին ռուս պաշտոնյան հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մեզ համար կարևոր է հստակեցնել կողմերի դիրքորոշումները։ Ամենն, ինչ վերաբերում է վերջին տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդատվությունները», - ասել է Շոյգուն։
Ըստ ռուսական պարբերականի՝ Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներով կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար:
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը։