Միջազգային

Հյուսիսային Կորեան ևս 5000 զինվոր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան ևս 5000 զինվոր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան հինգ հազար հյուսիսկորեացի զինծառայող է ուղարկել Ռուսաստան՝ մասնակցելու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել Է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը։

«Մոտ 5000 հյուսիսկորեացի ռազմական շինարար սեպտեմբերից փուլ առ փուլ տեղափոխվում է Ռուսաստան և, ինչպես սպասվում է, կներգրավվեն ենթակառուցվածքի վերականգնման գործում», - հայտարարել է Հարավային Կորեայի պատգամավոր Լի Սոն-Գվոնը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ընտրել և մարզել իր զինվորներին Ռուսաստան հետագա տեղակայման համար։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ ներկայումս տեղակայված է մոտ 10000 հյուսիսկորեացի զինվոր, մինչդեռ ևս 1000 հյուսիսկորեացի սակրավոր զբաղվում է ականազերծմամբ։ Տարբեր գնահատականներով՝ ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 600-ից 2000 հյուսիսկորեացի զինվոր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական