Միջազգային

Շոյգուն առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Շոյգուն առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Այսօր Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIII հանդիպումը։

Նա նաև առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և հնարավոր համատեղ արձագանքման միջոցները: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին ասել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հանդիպումը նվիրված կլինի նաև հումանիտար համագործակցության, Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդելու հարցերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական