Միջազգային

Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհ չունի. Կալլաս

Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհ չունի. Կալլաս

Վրաստանը ԵՄ-ի միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել, ընդ որում՝ զգալի. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը: 

Նրա խոսքով՝ այս փուլում Վրաստանը ճանապարհ չունի դեպի ԵՄ, եթե պայմանները կտրուկ չփոխվեն:

«Վրաստանը այժմ միայն անվանապես թեկնածու երկիր է։ Դա արտացոլված է նաև ընդլայնման վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում»,-  ասել է Կալլասը։

Ըստ Կալլասի՝ փաստաթղթում ընդհանուր առմամբ դրական արդյունքներ են ցույց տվել չորս երկրներ՝ Ալբանիան, Մոլդովան, Չեռնոգորիան և Ուկրաինան:

Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Թուրքիայի համար հեռանկարները ոչ միանշանակ են։ 

«Վրաստանի հեռանկարները բացասական են։ Այս փուլում Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհ չունի, եթե պայմանները կտրուկ չփոխվեն։ Այժմ այն միայն անվանապես թեկնածու երկիր է»,- հավելել է Կայա Կալլասը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական