Միջազգային

ԱՄՆ-ում վառելիքով բեռնված ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ում վառելիքով բեռնված ինքնաթիռ է կործանվել

UPS լոգիստիկ ավիաընկերության MD-11 բեռնատար ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում՝ վերելքից անմիջապես հետո: Ինքնաթիռը ուղևորվում էր Հոնոլուլու: Պայթյունի պահին ինքնաթիռում եղել է մոտ 38 000 գալոն վառելիք (մոտ 144 000 լիտր):

Ինքնաթիռում պայթյունի հետևանքով զոհվել է 7 անձ, Կա 11 վիրավոր։ Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի։

«Յուրաքանչյուր ոք, ով տեսել է տեսագրությունը, գիտի, թե որքան սարսափելի է եղել այդ աղետը»,- հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ կործանված ինքնաթիռը թողարկվել է 34 տարի առաջ: Այն մեկնել էր Հավայան կղզիների Հոնոլուլու և կործանվել տեղական ժամանակով ժամը 17:15-ի սահմաններում։

Ինքնաթիռի կործանումից հետո վազքուղու հետևում գտնվող մի քանի շենք հրդեհվել է։

Իշխանությունները հրահանգել են օդանավակայանից 8 կմ շառավղով բոլոր բնակավայրերի բնակիչներին ինքնամեկուսացվել: «Շատ տուժածներ կան, հրդեհը շարունակվում է: Տարածքում փակվել են բազմաթիվ ճանապարհներ՝ խնդրում եմ խուսափել միջադեպի վայրից»,- գրել է Լուիսվիլի քաղաքապետ Կրեյգ Գրինբերգը՝ սոցիալական ցանցերի իր էջերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական