Միջազգային

Գրեթե ամբողջ հարստացված ուրանը շարունակում է մնալ Իրանում. Գրոսի

Գրեթե ամբողջ հարստացված ուրանը շարունակում է մնալ Իրանում. Գրոսի

Գրեթե ամբողջ հարստացված ուրանը Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո շարունակում է մնալ Իրանում։ Այս մասին Financial Times թերթին ասել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ 

«Վնասը հսկայական էր, բայց մենք գնահատում ենք, որ ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջ ուրանը, որը հարստացված է մինչև 60%, ինչպես նաև մինչև 20%, 5% և 2%, դեռ այնտեղ է: Նյութը դեռ այնտեղ է,և թեև մենք այն չենք կապում որևէ վերջնական նպատակի հետ, ակնհայտ է, որ հարստացման նման բարձր մակարդակի նյութի գոյությունը, որը մոտ է զենքին, մտահոգիչ է», - ասել է նա։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հանրապետության ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով և բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկման հնարավորությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական