ԱՄՆ-ում դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցումը (շաթդաուն) երեքշաբթի երեկոյան դարձել է երկրի պատմության ամենաերկարատևը։ Այն տևում է հոկտեմբերի 1-ից և գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 2019 թվականին արձանագրված 34 օր և 21 ժամը։
Ճգնաժամի պատճառը Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի պարամետրերի վերաբերյալ համաձայնության բացակայությունն է։ Դեմոկրատները դեմ են դրույթներին, որոնք խոչընդոտում են ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին բժշկական ապահովագրություն ձեռք բերելու պետական սուբսիդիաներ ստանալուն։
Շաթդաունը անմիջականորեն վերաբերում է 1,4 միլիոն դաշնային պաշտոնյաների, որոնք աշխատում են առանց վարձատրության կամ ուղարկվել են անվճար արձակուրդի։
Կոնգրեսի բյուջետային վարչության հաշվարկներով՝ ծախսերի կրճատումը կարող է արժենալ ամերիկյան տնտեսության վրա ՀՆԱ-ի 1-2%–ն, ինչը զգալի բացասական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա։ Օրինակ, Եվրամիությունը միայն առաջին 8 շաբաթների ընթացքում կարող է կորցնել 16 միլիարդ եվրո՝ ներմուծման նոր թույլտվությունների բացակայության և մաքսային ընթացակարգերի դանդաղման պատճառով։
Ժամանակավոր բյուջե ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի ձայն, իսկ հանրապետականներն ունեն միայն 53-ը։