Միջազգային

Ֆլիկը կարող է ամռանը հեռանալ «Բարսելոնայից»

Ֆլիկը կարող է ամռանը հեռանալ «Բարսելոնայից»

Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո լքել «Բարսելոնայի» մարզչի պաշտոնը, հաղորդում է ABC-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերից գերմանացին իր մարզչական շտաբին ասել է, որ շատ է հոգնել և ցանկանում է հեռանալ:

Նշվում է, որ Ֆլիկը հիասթափված է, որ «բլաուգրանայի» որոշ խաղացողների պակասում է կենտրոնացվածությունն ու նվիրվածությունը:

Բացի այդ, մարզիչը կարծում է, որ ակումբի ղեկավարությունն իրեն անբավարար աջակցություն է ցուցաբերում։

Ֆլիկի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Նա թիմը գլխավորում է 2024-ի հուլիսից։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 տուրերից հետո կատալոնացիները զբաղեցնում են աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ «Ռեալից» հետ մնալով 5 միավորով:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական