Միջազգային

Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ին չի տրամադրում առաջնագծի քարտեզներ. Պեսկով

Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ին չի տրամադրում առաջնագծի քարտեզներ. Պեսկով

Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ չի կիսվում Ուկրաինայի առաջնագծի քարտեզներով, չնայած՝ նախկինում դա արել է. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դրանցով հիմա չենք կիսվում։ Երբ շփումներ կային, իհարկե, քարտեզների վերաբերյալ պարզաբանումներ էին տրամադրվում», - ասել է նա։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ է այցելել նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ 

Նա հայտնել էր, որ Մոսկվան, ի թիվս այլ բաների, ամերիկյան կողմի հետ տեղեկատվությամբ է կիսվում Ռուսաստանի տնտեսության իրական վիճակի և Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև՝ խաղաղության երկխոսության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին։

Մասնավորապես, Միացյալ Նահանգներին տեղեկատվություն է տրամադրվել Կուպյանսկի և Կրասնոարմեյսկի հատվածներում ավելի քան 10.000-անոց ուկրաինական զորքի շրջապատման և նոր «Բուրեվեստնիկ» հրթիռի մասին։

Միացյալ Նահանգները մարտական ​​գոտիներում իրավիճակի վերաբերյալ տվյալներով քարտեզներ է ստացել ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Ուկրաինայից։ Մասնավորապես, ուկրաինական պատվիրակությունը դրանք տարել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական