Միջազգային

ՌԴ վարչապետը հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահի հետ

ՌԴ վարչապետը հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Նրանք քննարկել են փոխադարձ ներդրումներն ու համատեղ նախագծերը:

«Կարևոր է շարունակել ստեղծել բարենպաստ պայմաններ փոխադարձ ներդրումների գրավման համար: Աջակցել մեր համատեղ նախագծերին», — ասել է Միշուստինը։

«Հենց երեկ Հանչժոուում անցկացվել է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպումը: Քննարկվել են երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը, ուրվագծվել են մեր երկրների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ նոր առաջադրանքներ»,- նշել է Միշուստինը:

ՌԴ վարչապետը Սի Ցզինփինին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն մաղթանքները:

Իր հերթին Չինաստանի նախագահը գնահատել է ռուսական կառավարության ղեկավարի հետ փոխգործակցությունը:

Սի Ցզինփինի կարծիքով՝ այս տարվա սկզբից ի վեր անկայուն միջավայրի ֆոնին չին-ռուսական հարաբերությունները կայունորեն զարգանում են և ուղղված են բարձր մակարդակի և բարձր որակի զարգացմանը:

«Մենք նախագահ Պուտինի հետ երկու անգամ հանդիպել ենք Մոսկվայում և Պեկինում, մանրամասն կարծիքներ ենք փոխանակել չին-ռուսական հարաբերությունների ռազմավարական և համապարփակ հարցերի շուրջ, ուրվագծել ենք նոր ծրագրեր, սահմանել նոր ուղենիշներ: Կարելի է ասել, որ պետությունների ղեկավարների միջև ռազմավարական փոխվստահության բարձր մակարդակը և սերտ կապերը բոլորակողմանի ռազմավարական գործընկերության կայուն զարգացման հիմնական երաշխիքն են», — նշել է Չինաստանի նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական