Միջազգային

Թրամփը կոչ է արել քվեարկել Նյու Յորքի քաղաքապետի դեմոկրատ թեկնածուի օգտին

Թրամփը կոչ է արել քվեարկել Նյու Յորքի քաղաքապետի դեմոկրատ թեկնածուի օգտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի երեքշաբթի կայանալիք քաղաքապետի ընտրություններում։ Նա իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի օգտին:

Կուոմոն դեմոկրատական կուսակցության անդամ է, Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում նա հանդես է գալիս որպես անկախ թեկնածու, այն բանից հետո, երբ Մամդանիին զիջել է դեմոկրատական կուսակցության փրայմերիզում: Հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին առաջ է անցել Կուոմոյից, նշում Է Reuters-ը:

«Դուր է գալիս Էնդրյու Կուոմոյին, թե ոչ, դուք, ըստ էության, այլընտրանք չունեք։ Դուք պետք է քվեարկեք նրա օգտին և հուսաք, որ նա փայլուն կերպով կկատարի իր աշխատանքը: Նա ընդունակ է դրան, Իսկ Մամդանին՝ ոչ»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Հանրապետականները քարոզարշավի ընթացքում քննադատում էին Մամդանիի թեկնածությունը, Իսկ Թրամփը նրան կոմունիստ էր անվանում: Հունիսին 34-ամյա քաղաքական գործիչը ցնցել է քաղաքական մեկնաբաններին՝ նախնական ընտրություններում համոզիչ հաղթանակով:

Մամդանիի ծրագիրը ներառում է հարկերի բարձրացում ամենահարուստ նյույորքցիների համար, վարձակալության տոկոսադրույքների սառեցում և բնակարանային պետական սուբսիդիաների ավելացում:

«Ես կնախընտրեի տեսնել հաջող պատմություն ունեցող դեմոկրատների հաղթանակը, քան փորձ չունեցող կոմունիստի։ Շատ քիչ հավանական է, որ ես դաշնային միջոցներ հատկացնեմ, բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի»,- հայտարարել Է Թրամփը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական