Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Միշուստինը Չինաստանի Պետխորհրդի նախագահ Լի Ցյանի հետ քննարկել է ռուս-չինական հարաբերությունների ընթացիկ վիճակն ու համագործակցության հեռանկարները։ Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ կոմյունիկե և մի շարք երկկողմ փաստաթղթեր։
Մոսկվան և Պեկինը հանդես են եկել համատեղ հայտարարություններով՝ անդրադառնալով ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ գլոբալ քաղաքական իրավիճակին։
Կոմյունիկեի համաձայն՝ Ռուսաստանն ու Չինաստանը՝
- մտադիր են խորացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում,
- պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ դրանց գործունեության քաղաքականացման դեմ պայքարելու նպատակով,
- պատրաստ են ընդլայնել համագործակցությունը երրորդ երկրներում իրենց քաղաքացիների պաշտպանության հարցում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և հակամարտությունների ժամանակ տարհանման գործառույթներում,
- կշարունակեն ցուցաբերել փոխադարձ աջակցություն՝ առնչվող կողմերի հիմնարար շահերին,
- պատրաստակամ են միասին պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ,
- կձգտեն ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ համարժեք արձագանքելով արտաքին մարտահրավերներին։
Մոսկվան վերահաստատել է իր հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին՝ ընդգծելով, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։
Իսկ Պեկինը, իր հերթին, հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված երկրի անվտանգության, կայունության և ինքնիշխանության ապահովմանը։