Նոյեմբերի լույս 3-ի գիշերը ուկրաինական դրոնները կրկին հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Astra տելեգրամյան ալիքը։
Գիշերը Սարատովի բնակիչները հայտնել են քաղաքում պայթյունների և ազդանշանի միացման մասին։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտնել Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում Սարատովի մարզում խոցվել է 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք: