Միջազգային

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը կոշտ է արտահայտվել հայ պատգամավորների հասցեին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը կոշտ է արտահայտվել հայ պատգամավորների հասցեին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի վերաբերյալ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ստորագրողների թվում եղել են նաև հայ պատգամավորներ. հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Ցիլոսանին հայտարարել է, որ փաստաթուղթը ստորագրած հայ պատգամավորները այս քայլով անվստահություն են հայտնել վարչապետին: 

«Աջակցելով բանաձևին, որում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը ոչ լեգիտիմ է, հայ պատգամավորները փաստացի անվստահություն են հայտնել իրենց վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարել Վրաստան և հանդիպումներ ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ»,-հայտարարել է Ցիլոսանին:

Նա ընդգծել է, որ Երևանում «Եվրանեսթ» ԽՎ-ի վերջին լիագումար նստաշրջանում ընդունված բանաձևն անիմաստ է և բովանդակազուրկ:

Նշենք, որ փաստաթղթում Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 26- ին, անվանվում են «կեղծված», իսկ կառավարությունը՝ «ինքնահռչակ»: Սրան ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել էր «Եվրանեսթ» ԽՎ-ի ապագա նստաշրջաններին մասնակցելուց հրաժարվելու մասին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական