Միջազգային

Սերբիան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի ԶՈւ-երին զենք մատակարարելու սխեմային

Սերբիան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի ԶՈւ-երին զենք մատակարարելու սխեմային

Сicero գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ըստ էության, հնարավոր է համարել, որ սերբական զենքերը կարող էին հասնել Ուկրաինայի զինված ուժերին:

Բացի այդ, Սերբիայի նախագահն աներկբա ակնարկել է, որ իրեն չի հուզում իր երկրի կողմից վաճառվող զինամթերքի ճակատագիրը։

«Պարզապես հարցրեք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե Բալկանյան որ երկիրն է ամենից շատ օգնել Ուկրաինային ֆինանսական և մարդասիրական օգնությամբ: Պատասխանը կարող է զարմացնել ձեզ: Բացառապես Ուկրաինայի հանդեպ հարգանքից ելնելով՝ մենք «Կարմիր» հրապարակում չհայտնվեցինք ո՛չ զինվորականներով, ո՛չ ռազմական տեխնիկայով», - ասել է Վուչիչը։ 

Նա նաև գովազդել է սերբական ռազմարդյունաբերական համալիրը՝ նշելով, որ պահեստները լի են զինամթերքով, և դրանցից ավելի շատերը արտադրում են, հատկապես ականանետային արկեր։ Ընդ որում, նրա խոսքով, Սերբիան ավելի շատ զինամթերք է արտադրում, քան, օրինակ, Ֆրանսիան։ 

«Թեև ես չեմ ուզում ինձ համարել պատերազմող կողմերին մշտապես զինամթերք մատակարարող մարդ, սակայն Եվրոպային դրանք անհրաժեշտ են։ Հենց այդ պատճառով ԵՄ-ում մեր ընկերներին առաջարկեցի մեզ հետ առքուվաճառքի պայմանագիր կնքել և վերցնել այն ամենը, ինչ ունենք։ Դա կլինի ֆենոմենալ ներդրում, որը մենք կարող էինք ունենալ եվրոպական անվտանգության մեջ»,- ընդգծել է Վուչիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական