Միջազգային

Մեքսիկայում թմրակարտելների դեմ պայքարի համար երեխայի առաջ սպանել են քաղաքապետին

Մեքսիկայում թմրակարտելների դեմ պայքարի համար երեխայի առաջ սպանել են քաղաքապետին

Մեքսիկայի Միչոական նահանգի Ուրուապան քաղաքի քաղաքապետ Կարլոս Ալբերտո Մանսո Ռոդրիգեսին սպանել են Մեռելոցի միջոցառման ժամանակ՝ տասնյակ մարդկանց աչքի առաջ։ Նա հիվանդանոցում մահացել է։

Իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալի, ևս մեկ կասկածյալ մահացել է, այս մասին հայտնել են տեղի ոստիանությունից։

Հաղորդվում է, որ սպանության շարժառիթը կարող էր լինել քաղաքապետի պայքարը թմրակարտելների դեմ։  

Միչոականը Մեքսիկայի ամենադաժան նահանգներից մեկն է և մարտադաշտ է տարբեր կարտելների և հանցավոր խմբավորումների միջև, որոնք պայքարում են տարածքի, թմրանյութերի բաշխման ուղիների և այլ անօրինական գործունեության վերահսկողության համար։

Վերջին ամիսներին Ուրուապանի քաղաքապետը սոցիալական ցանցերի իր էջերով հրապարակավ դիմել էր Մեքսիկայի նախագահ Շեյնբաումին՝ կարտելների և հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար օգնություն խնդրելու համար։

Այժմ Ուրուապանում զանգվածային անկարգություններ են սկսվել։ Մեքսիկացիները պատրաստվում են բողոքի ցույցերի դուրս գալ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական