Թուրքիայում ադրբեջանցի տղամարդն սպանել է իր ընկերուհուն՝ հասցնելով դանակի 75 հարված։
Թուրքիայի Բուրսա քաղաքում 20-ամյա Ռուսաստանի քաղաքացի Արզու Խալիլովան, որն ազգությամբ ադրբեջանուհի է, սպանվել էր 27-ամյա Ս.Մ.-ի կողմից՝ վիճաբանության ժամանակ։ Տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և հետաքննում է միջադեպի հանգամանքները։