Միջազգային

ՀԱՄԱՍ-ը ևս երեք մարմին է հանձնել Իսրայելին

ՀԱՄԱՍ-ը ևս երեք մարմին է հանձնել Իսրայելին

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից  ստացել է Գազայքւմ պահվող ևս երեք պատանդի մարմին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Իսրայելը Կարմիր խաչի միջոցով ստացել է երեք մահացած պատանդների դագաղները, որոնք հանձնվել են Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF) և Գազայի հատվածում գտնվող Շին Բեթ անվտանգության ծառայությանը (Shin Bet)», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի ուշ Իսրայելի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ մարմինները տեղափոխվել են Ազգային դատաբժշկական կենտրոն՝ «մահվան հանգամանքների և պատճառների նույնականացման և հետաքննության համար», հաղորդում է AFP-ն։ Կենտրոնի փորձագետները այնուհետև կհանդիպեն զոհերի ընտանիքների հետ։

Մինչ օրս վերադարձվել են 28 պատանդներից 17-ը, այդ թվում՝ 15 իսրայելցիների, մեկ թաիլանդցի և մեկ նեպալցի քաղաքացու մնացորդներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական