Միջազգային

Կոբախիձեն Չինաստանի վարչապետի հրավերով մեկնել է Շանհայ

Կոբախիձեն Չինաստանի վարչապետի հրավերով մեկնել է Շանհայ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՉԺՀ վարչապետ Լի Ցյանի հրավերով մեկնել է Շանհայ:

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսված է Կոբախիձեի հանդիպումը Չինաստանի վարչապետի հետ: Բացի այդ, կառավարության ղեկավարը կմասնակցի Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ Վրաստանն այս տարի հանդես է գալիս որպես պատվավոր հյուր:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ավելի քան 40 վրացական ընկերություն։ 

Իրակլի Կոբախիձեն Շանհայ է մեկնել ներկայացուցչական պատվիրակության հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական