Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է, որ հոկտեմբերին Լուվրից գողացություն կատարած անձինք մանր հանցագործներ են և ապրում են Ֆրանսիայի մայրաքաղաքի աղքատ արվարձանում:
«Դա, իհարկե, ոչ այնքան մանր, ամենօրյա հանցագործ միջավայր է: Սակայն դա այնպիսի տիպ է, որը մենք, որպես կանոն, չենք կապում կազմակերպված հանցավորության բարձրագույն շերտերի հետ»,- ասել է նա՝ Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում:
Դատախազը հավելել է, որ գողության գործով ձերբակալված չորս անձինք՝ երեք տղամարդ և մեկ կին՝ «ակնհայտորեն տեղացի» են, մարդիկ, որոնք «ավելի կամ պակաս ապրում են Սեն Դենի շրջանում»։
Բեկոյի խոսքով՝ ձերբակալված չորսից երկու տղամարդիկ բազմիցս դատվել են գողության համար: