Միջազգային

Լոնդոն ուղևորվող գնացքում մեկը դանակով հարձակվել է ուղևորների վրա

Լոնդոն ուղևորվող գնացքում մեկը դանակով հարձակվել է ուղևորների վրա

Լոնդոն տանող գնացքում անհայտ անձ դանակով հարձակվել է ուղևորների վրա: Տուժել է 11 մարդ, որոնցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում: Հարձակմանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Բրիտանական իրավապահ մարմինները հայտնել են, որ չկան տվյալներ, որոնք վկայում են միջադեպի ահաբեկչական բնույթի մասին:

Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոնկաստեր քաղաքից Լոնդոնի Քինգզ Քրոսս կայարան տանող գնացքում: Միջադեպի պահին գնացքը անցնում էր Քեմբրիջշիր կոմսության տարածքով:

Հարձակման մասին տեղեկացել են գնացքի ուղևորները, ովքեր զանգահարել են ոստիկանություն և արտակարգ ծառայություններ: Նրանք պատմել են ուղևորների վրա հարձակվող, դանակով զինված անձի մասին։

Մեծ թվով ոստիկաններ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են ժամանել Քեմբրիջշիրի Հանթինգդոն կայարան, որտեղ գնացքը կատարել է չպլանավորված կանգառ:

Զինված ոստիկանները գնացքում ձերբակալել են երկու տղամարդու՝ հարձակմանը մասնակցության կասկածանքով:

Կիրակի կեսօրին ոստիկանությունը ճշտել է, որ ձերբակալվածները բրիտանացի քաղաքացիներ են: Մեկը 32-ամյա սևամորթ բրիտանացի է, մյուսը՝ 35-ամյա կարիբյան ծագմամբ տղամարդ: Երկուսն էլ ծնվել են Մեծ Բրիտանիայում: Նրանց անունները չեն հրապարակվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական