Միջազգային

Ուժեղ երկրաշարժ՝ Աֆղանստանում

Ուժեղ երկրաշարժ՝ Աֆղանստանում

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար-ի Շարիֆ քաղաքի մոտ երկուշաբթի վաղ առավոտյան 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն խլել է առնվազն 10 մարդու կյանք։ Կա մոտ 260 վիրավոր։ Զոհերի թիվը, հավանաբար, կաճի:

Աֆղանստանի թալիբանների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամենաշատը տուժել են Բալխ և Սամանգան նահանգների որոշ մասեր։

Ռազմական փրկարարական և արտակարգ օգնության թիմերը անմիջապես ժամանել են տարածք և սկսել գործողություններ՝ մարդկանց փրկելու, վիրավորներին տեղափոխելու և տուժած ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ասված է հայտարարությունում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական