ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերսկսի միջուկային զենքի փորձարկումները:
«Մենք պետք է փորձարկենք միջուկային զենքը...հակառակ դեպքում դուք իրականում չեք իմանա, արդյոք այն աշխատում է»,- հայտարարել է նա: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ևս փորձարկումներ են անցկացնում. «Պարզապես նրանք չեն խոսում դրա մասին»:
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ Թրամփն ասել է. «Պուտինն իրականում ցանկանում է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ: Նա ցանկանում է շատ գումար վաստակել Ռուսաստանի համար»: Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թրամփը կարծում է, որ շուտով այն կավարտվի. «Ես կարծում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կավարտենք այս պատերազմը»,- պնդել է նա:
Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարների մասին խոսելիս Թրամփը նշել է. «Երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի են, երկուսն էլ՝ նայեք, նրանք երկուսն էլ շատ հզոր առաջնորդներ են: Սրանք մարդիկ են, որոնց հետ չպետք է խաղալ»:
Նա անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետին. «Նեթանյահուն դատի է, և նրա հետ վատ են վերաբերվում: Մենք պատրաստվում ենք միջամտել, որպեսզի մի փոքր օգնենք նրան, քանի որ ես կարծում եմ, որ դա անարդար է»:
Թրամփը վերահաստատել է 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները կեղծված լինելու իր հայտարարությունները. «2020 թվականի ընտրությունները կեղծվել են՝ և երբ դա տեղի ունենա, ձեզ թույլատրվում է կրկին անել դա»: