Միջազգային

Մեքսիկայում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել

Մեքսիկայում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքի Waldo խանութի մուտքի տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, 12 մարդ վիրավորվել է, հայտնում է Universal-ը։

Կայքի տվյալներով՝ պայթյունից հետո խանութում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը կարող է տեղի ունեցած լինել մուտքի մոտ կայանված մեքենայում, ուստի իրավապահները քննարկում են հնարավոր գործոնները, ինչպիսիք են մեքենայի մեխանիկական խնդիրները կամ դյուրավառ նյութերի առկայությունը։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական