Միջազգային

Բեռլինի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի պատճառով

Բեռլինի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի պատճառով

Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է նկատվել, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը մոտ երկու ժամով դադարեցվել է, հայտնում է dw.com-ը։

Նշվում է, որ Բեռլինի Բրանդենբուրգի միջազգային օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես ընդհատվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ անհայտ անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով: Այս մասին շաբաթ, նոյեմբերի 1-ի գիշերը հայտնել են dpa և AFP լրատվական գործակալությունները՝ հղում անելով օդանավակայանի խոսնակին:

Ըստ խոսնակի, չվերթները կասեցվել են մոտ երկու ժամով՝ տեղական ժամանակով ժամը 20:08-ից մինչև 21:58-ը։

Շատ չվերթներ վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ, այդ թվում՝ Դրեզդեն, Լայպցիգ, Համբուրգ և Հանովեր: Մեկնումները և վայրէջքները նույնպես ուշացել են:  

Բրանդենբուրգի ոստիկանության խոսնակը լրագրողներին հայտնել է, որ ականատեսը հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարք է տեսել: Պարեկային մեքենայի անձնակազմը նույնպես նկատել է անօդաչու թռչող սարքը, սակայն օդաչուի գտնվելու վայրը չի պարզվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական