Միջազգային

44 կմ հատվածը հնարավոր է վերականգնել մոտ երկու տարում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

44 կմ հատվածը հնարավոր է վերականգնել մոտ երկու տարում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, երկրում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, ով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ գտնվում է Զանգելանում, անդրադարձել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող, Հայաստանով անցնող ճանապարհին։

«Ճանապարհի երկարությունը 44 կմ է։ Երկաթուղային շինարարության ոլորտում ռուս մասնագետները ոտքով են անցել այդ ճանապարհը։ Ճանապարհը կարելի է վերականգնել մոտ երկու տարում, քանի որ թունելները չեն քանդվել, պահանջվում է միայն երկաթուղային համալիրի վերականգնում»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ այդքան էլ կարևոր չէ, թե ում կողմից և ինչպես է վերականգնվելու ճանապարհը։ 

«Այդ ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, այլև պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Կարևորն այն է, որ ճանապարհի վերականգնումը հնարավորինս շուտ ավարտվի»,- նշել է դեսպանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական