Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իր X-ի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությունը։
«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ Ադրբեջանը տեղերում բարդ աշխատանք է կատարում տարածաշրջանային, տրանսպորտային և լոգիստիկ փոխկապակցվածություն հաստատելու համար»,- գրել է Հաջիևը:
Zangazur Corridor comes to final completion towards Azerbaijan-Armenia border. Azerbaijan is doing its hard work on the ground to establish regional transport and logistics connectivity!!! pic.twitter.com/DW6KKqEUMT
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 31, 2025
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                