Իսպանական հեղինակավոր El Mundo պարբերականը գրում է, որ Մադրիդում տեղի կունենա կամավորների կոալիցիայի գաղտնի հանդիպումը՝ առանց տեսախցիկների և հեռախոսների։
Պարբերականը հայտնում է, որ հանդիպման թեման կլինեն Ուկրաինային աջակցելու նոր ուղիները, իսկ մասնակիցները կաշխատեն առանց բջջային հեռախոսների և հանդիպման մանրամասների հրապարակման:
Նյութում ասվում է, որ փակ գագաթնաժողովը Իսպանիայի ԱԳՆ-ն կանցկացնի նոյեմբերի 4-ին:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                