ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ քրիստոնեությունը գոյաբանական սպառնալիքի առաջ է կանգնած Նիգերիայում և որ հազարավոր քրիստոնյաներ սպանվում են։
«Ռադիկալ իսլամիստներն են պատասխանատու այս զանգվածային կոտորածի համար։ Այսուհետ Նիգերիան հայտարարում եմ «Հատուկ մտահոգություն առաջացնող երկիր»։ Երբ քրիստոնյաների կամ որևէ այլ խմբի հանդեպ նման մասշտաբային կոտորած է իրականացվում, ինչպես Նիգերիայում է տեղի ունենում, պետք է քայլեր ձեռնարկվեն։
Միացյալ Նահանգները չի կարող անտարբեր մնալ, երբ նման դաժանություններ են կատարվում Նիգերիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Մենք պատրաստ ենք, ցանկություն և կարողություն ունենք պաշտպանել մեր մեծ քրիստոնյա բնակչությանն ամբողջ աշխարհում»,- գրել է նա։