The Atlantic-ը գրում է, որ Թրամփի վարչակազմի առնվազն վեց բարձրաստիճան պաշտոնյա վերջին ամիսներին տեղափոխվել է Վաշինգտոնի շրջակայքի ռազմակայաններ՝ պաշտպանվելու սպառնալիքներից և բողոքի ակցիաներից։
Խնդիրը սկսվել է անցյալ ամիս, երբ Սպիտակ տան խորհրդական Սթիվեն Միլերի կինը՝ Քեյթի Միլերը, իր տան մոտ բախվել է անծանոթ կնոջ, ով սպառնացել է նրան։ Սա տեղի ունեցել Չարլի Քըրքի սպանությունից մեկ օր հետո։ Վիրջինիայի Արլինգտոնի նրանց թաղամասում շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, փակցվել են պաստառներ՝ Սթիվենին «նացիստ» անվանելով։
Քըրքի սպանությունից հետո իրավիճակը սրվել է։ Սթիվեն Միլերը, որը Թրամփի ամենամոտ խորհրդականներից է և ներգաղթի խստագույն քաղաքականության առաջամարտիկը, հայտարարել է իրավական հարձակում ազատական խմբերի դեմ։
Այժմ ռազմակայաններում են ապրում անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միլերը նույնպես տեղափոխվել է ռազմակայան։
Նման լայնածավալ տեղափոխություն նախկին վարչակազմերում երբեք չի եղել։ Սովորաբար միայն պաշտպանության նախարարը կամ CIA-ի տնօրենը է ապրել ռազմակայաններում։ Այժմ այնքան շատ պաշտոնյաներ են խնդրում բնակարան, որ տները չեն բավականացնում՝ ստեղծելով խնդիր բարձրաստիճան զինվորականների համար։
Միլերները վերջերս իրենց Արլինգտոնի վեցսենյականոց տունը դրել են վաճառքի՝ 3.75 միլիոն դոլարով։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                