Միջազգային

Ծինփինը կհանդիպի Կանադայի ու Ճապոնիայի ղեկավարների հետ

Ծինփինը կհանդիպի Կանադայի ու Ճապոնիայի ղեկավարների հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի Հարավային Կորեայում անցկացվող Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի առաջնորդների ամենամյա հավաքին։ Նա հանդիպումներ կանցկացնօ Կանադայի և Ճապոնիայի ղեկավարների հետ:

Այս քայլը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային համաձայնագրերի կնքումից հետո։ Հիշեցնենք՝ համաձայնության հասնելով ԱՄՆ-ի հետ, կասեցվել են Չինաստանի հազվագյուտ հանքանյութերի արտահանման հետագա սահմանափակումները:

Փաստաթղթերը կնքվել են նախքան Թրամփի Հարավային Կորեայից մեկնելը:

ԱՄՆ նախագահը բացակայել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) հիմնական երկօրյա գագաթնաժողովից:

ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը կասեցնում է Չինաստանի հազվագյուտ հանքանյութերի արտահանման լրացուցիչ սահմանափակումները, որոնք սպառնում էին խաթարել գլոբալ մատակարարման շղթաները:

Մատակարարման շղթաների ամրապնդումը այս տարվա APEC քննարկումների հիմնական ուղղությունն է:

Գագաթնաժողովը անցկացվում է Գյոնգջու պատմական քաղաքում:

21 անդամից բաղկացած տնտեսական ակումբը նպատակ ունի խրախուսել համագործակցությունը, նվազեցնել առևտրային և ներդրումային խոչընդոտները:

Սակայն հանդիպումներում ընդունված որոշումները պարտադիր բնույթ չունեն, և կոնսենսուսի հասնելը գնալով դժվարանում է. հայտնում է Reuters-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական