Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը հինգշաբթի երեկոյան հյուրընկալել են հարյուրավոր զգեստավորված հյուրերի՝ Սպիտակ տան ավանդական Հելոուինի տոնակատարության շրջանակներում։
Նա և առաջին տիկին Մելանյա Թրամփը դուրս են եկել «South Lawn» Մայքլ Ջեքսոնի «Thriller» երգի նվագախմբային տարբերակի ներքո։
Հատկանշական է, որ նրանցից ոչ մեկ զգեստավորված չի եղել։ Թրամփը կրել է կապույտ կոստյում և կարմիր փողկապ՝ կարմիր «USA» գլխարկով, իսկ Մելանյան շագանակագույն վերարկու՝ նարնջագույն զգեստի վրայից։
Ամուսինները նախագահական կնիքով Twizzlers տուփերով բաժանել են Hershey-ի շոկոլադե սալիկներ։
 
                
             
         
         
         
         
         
         
         
         
         
         
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                