Ավարտվել է ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումը։
Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հանդիպմանը նշել է. «Եթե 0-ից 10 սանդղակով գնահատեմ Սիի հետ հանդիպումը, ապա այն 12 բալ էր» ։
Նա նշել է, որ անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմին։ «Սիի հետ երկար խոսել ենք Ուկրաինայի մասին։ Մենք միասին կաշխատենք ինչ-որ բան անելու ուղղությամբ։ Մենք համաձայնել ենք, որ երկու կողմերն էլ կողպված են մարտերում, և երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն՝ խենթություն է։ Սին կօգնի մեզ Ուկրաինայի հարցում, բայց մենք շատ ավելին չենք կարող անել»,- ասել է նա։