Միջազգային

Բաքուն մերժել է Թրամփի առաջարկը. Ադրբեջանը ՄԱԿ-ի մանդատ է ուզում

Բաքուն մերժել է Թրամփի առաջարկը. Ադրբեջանը ՄԱԿ-ի մանդատ է ուզում

Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկել է ռազմական գործողությունների ավարտից հետո միանալ Գազայի կայունացման միջազգային առաքելությանը. հաղորդում է AnewZ-ը:

Ըստ աղբյուրների՝ Բաքուն դեռ որոշում չի կայացրել։ Ադրբեջանը պնդում է, որ մասնակցությունը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի առկայության դեպքում, որն ապահովում է առաքելության միջազգային լեգիտիմությունը:

Նախաձեռնությունը ենթադրում է բազմազգ ուժերի ստեղծում անվտանգության ապահովման, մարդասիրական օգնության առաքման և նոր հակամարտության կանխարգելման համար: ԱՄՆ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել, բայց գործընկերների կոալիցիա է կազմում, որոնց թվում դիտարկվում է նաև Ադրբեջանը:

Բաքուն համակարգում է իր գործողությունները ԻՀԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հետ՝ ընդգծելով, որ արաբական երկրներն իրենք պետք է որոշեն Գազայի ապագան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական