Միջազգային

Մոսկվայում հույս ունեն՝ Թրամփին տեղեկությունները ճիշտ են փոխանցել

Մոսկվայում հույս ունեն՝ Թրամփին տեղեկությունները ճիշտ են փոխանցել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումների մասին հայտարարությանը։

«Թրամփը նշել է, թե իբր այլ երկրներ զբաղվում են միջուկային զենքի փորձարկումներով․ եթե նկատի է առնվում «Բուրեվեստնիկը», ապա այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է Թրամփի՝ միջուկային փորձարկումների վերաբերյալ հայտարարություններին, Պեսկովն ընդգծել է․ «ԱՄՆ-ն ինքնիշխան երկիր է և ունի ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունք»։

Պեսկովի մյուս հայտարարությունները՝ ստորև.

▪️Մինչ այս ԱՄՆ-ից ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի վերաբերյալ որևէ բովանդակային առաջարկ չի եղել։ Պայմանագրի ճակատագիրն ու միջուկային փորձարկումները տարբեր թեմաներ են։

▪️ԱՄՆ-ն չի տեղեկացրել Ռուսաստանին միջուկային փորձարկումներ անցկացնելու մտադրությունների մասին։

▪️Մոսկվայում հույս ունեն, որ «Բուրեվեստնիկի» և «Պոսեյդոնի» փորձարկումների վերաբերյալ տեղեկությունը Թրամփին ճիշտ է փոխանցվել։

▪️Կրեմլում չեն կարծում, թե սկսվել է զինատեսակների մրցավազքի նոր փուլ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական