Միջազգային

Lukoil-ը իր ակտիվները կվաճառի ռուսական ծագման շվեյցարական ընկերությանը

Lukoil-ը իր ակտիվները կվաճառի ռուսական ծագման շվեյցարական ընկերությանը

Ռուսական էներգետիկ հսկա Lukoil-ը հայտարարել է, որ վաճառելու է իր արտասահմանյան ակտիվները՝ արձագանքելով ԱՄՆ նոր պատժամիջոցներին։ Ընկերությունը իր միջազգային բիզնեսը փոխանցելու է շվեյցարական Gunvor ընկերությանը, որը մասնագիտացած է էներգետիկ առևտրի մեջ և ունի կենտրոնական գրասենյակ Ժնևում։

Lukoil-ի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է «բազմաթիվ երկրների սահմանափակող միջոցների» հետևանքով։ Gunvor-ը հիմնադրել է ռուս միլիարդատեր Գենադի Տիմչենկոն, որն, իր հերթին, համարվում է Վլադիմիր Պուտինի մերձավորը։ Տիմչենկոն վաճառել էր իր բաժնետոմսերը դեռ 2014-ին՝ Ղրիմի բռնակցման հետևանքով սահմանված պատժամիջոցներից հետո։

Նշենք, որ Lukoil-ը ներկայում ունի շուրջ 5000 բենզալցակայան ամբողջ աշխարհում և, Rosneft-ի հետ միասին, կազմում է Ռուսաստանի նավթի արտահանման մոտ երկու երրորդը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական