Միջազգային

Թրամփը միջուկային զենքի փորձարկման հանձնարարական է տվել

Թրամփը միջուկային զենքի փորձարկման հանձնարարական է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկյան զինվորականներին անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։ Սա վերջին 33 տարվա մեջ առաջին նման փորձարկումն է։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ նա գրառում է արել Truth Social հարթակում.

«Քանի որ այլ երկրներ անցկացնում են փորձարկման ծրագրեր, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին՝ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կսկսվի անհապաղ»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ միջուկային զենքի հարցում «Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ երրորդը, բայց հինգ տարի անց նրանք կհավասարվեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական