Միջազգային

Ալիևը մտադիր չէ ժամանել Երևան. Caliber.Az

Ալիևը մտադիր չէ ժամանել Երևան. Caliber.Az

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր չէ մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Այս մասին գրում է ադրբեջանական Caliber.Az-ը։

«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել որպես ակտուալ քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակով այցն՝ առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման, կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ, և պարտավորությունները չեն սկսել կատարվել, նման քայլերը վաղաժամ կլինեին», - գրում է ադրբեջանական աղբյուրը։

Միաժամանակ նշվում է, որ ապագայում բարձր մակարդակի այցերի հեռանկարը չի բացառվում։ 

«Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և կատարման մեկնարկից հետո դա կդառնա գործընթացի տրամաբանական շարունակությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական