Միջազգային

Թուրքիայի և Վրաստանի միջև առևտրի ծավալը հասել է 3 մլրդ դոլարի

Թուրքիայի և Վրաստանի միջև առևտրի ծավալը հասել է 3 մլրդ դոլարի

Անկարայի և Թբիլիսիի ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։ 

«Երկկողմ առևտրի ծավալը հասել է 3 մլրդ դոլարի, և մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին այն հասցնել 5 մլրդ -ի», - հայտարարել Է դիվանագետը:

Դեսպանն ընդգծել է, որ Վրաստանն իրեն ներկայացնում է տարածաշրջանի առևտրա-լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն:

«Այս համատեքստում հատկապես կարևոր է Թուրքիայի հետ մեր ավելի ամուր գործընկերությունը։ Մենք արդիականացնում ենք նավահանգիստները, երկաթուղիները, օդանավակայանները և մայրուղիները: Մոտ ժամանակներս Վրաստանը՝ նորացված ենթակառուցվածքներով, պատրաստ կլինի ավելի ակտիվ դեր խաղալ և ստանալ կոնկրետ օգուտներ», - ասել է նա ։ 

Նա հայտնել է, որ 2023 թվականին Վրաստան է այցելել 1,3 մլն թուրք զբոսաշրջիկ, իսկ շուրջ կես մլն վրացի եղել է Թուրքիայում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական