Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ վերջերս կայացած հանդիպումը:
«Շատ կարևոր հանդիպում նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկներն այստեղ են։ Ռուսաստանում վերջին ամրոցը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։
Սահակաշվիլին ընդգծել է, որ ժողովրդավարության և անկախության համար Վրաստանի պայքարն ուղղակիորեն կապված է ողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հետ: